My City Dentist  MyCityDentist  dental cosmetics cosmetic Dentistry Cosmetics  Dental implantation Hollywood smile veneers Drafting surgery Pediatric dentistry Gum diseases Removing of dental plaque Orthodontic braces implants Armenia Yerevan Suren Kolaji Abrahami  Մայ Սիթի Դենթիստ ՄայՍիթիԴենթիստ Ատամնաբուժական  կոսմետոլոգիական ատամնաբուժություն կոսմետոլոգիա  Իմպլանտացիա Հոլիվուդյան ժպիտ երեսպատում վինիրներ Փոխպատվաստում Մանկական ստոմատոլոգիա Լնդերի հիվանդություն Ատամնափառի հեռացում Օրթոդոնտիկա բրեկետներ Երևան Հայաստան  Май Сити Дентист МайСитиДентист  Косметология Стоматология Стоматологический  косметологический  Зубная имплантация Голливудская улыбка виниры Трансплантология Детская стоматология Болезни десен Удаление зубного налета Ортодонтия брекеты Армения Ереван

Ատամների սպիտակեցում

Ատամների սպիտակեցում, վերջին տարիներին շատ մարդիկ կարևորում են ատամների գեղագիտական տեսքը, այդ թվում նաև գույնը։ Ատամների գունավորումը ատամի մակերեսի կայուն անբնական գույնի առկայությունն է։

Մարդու կենսագործունեության ընթացքում ատամները ենթարկվում են օրգանական և անօրգանական ներկանյութերի ազդեցությանը՝ համապատասխանաբար ենթարկվելով գունային փոփոխությունների։ Գունային երանգի փոփոխություն կարող են առաջացնել մուգ թեյի, սուրճի օգտագործումը, ծխելը, բերանի խոռոչի հիգիենայի բացակայությունը, ընդհանուր հիվանդությունները, ժառանգականությունը։ Մարդը մշտապես ձգտում է ներդաշնակության ու գեղեցկության, և շատերը կուզենային վերադարձնել իրենց ձյունաճերմակ ժպիտը։ Աստիճանաբար աճում է այն մարդկանց թիվը, որոնք ուզում են ունենալ շլացուցիչ սպիտակ ատամներ, ինչպես օրինակ «հոլիվուդյան ժպիտը», որը դարձել է ապահովված մարդու իմիջի անբաժան մաս։

Այդ նպատակին էլ ծառայում է ատամների սպիտակեցման գործողությունը։ Սակայն պետք է հիշել, որ կան ցուցումներ և հակացուցումներ սպիտակեցման նկատմամբ, քանի որ մի շարք դեպքերում այդ գործողությունը կարող է հանգեցնել էմալի քայքայման և առաջացնել ատամների գերզգայունության երևույթ և դրա համար էլ պետք է այդ հարցով խորհրդակցել բժշկի հետ։

Ատամների սպիտակեցման գործընթացն ունի շատ հին պատմություն։ Համաձայն որոշ աղբյուրների`ատամների սպիտակեցումը սկիզբ է առնում հռոմեական ժամանակներից կամ նույնիսկ ավելի վաղ շրջանից։ 19-րդ դարի վերջին ատամների սպիտակեցման համար օգտագործում էին թրթնջուկային թթու։ 1918 թվականին լայն կիրառություն ուներ ջրածնի պերօքսիդի ջերմային և լուսաակտիվ խտացված լուծույթներով էֆեկտիվ մեթոդը։ Այնուամենայնիվ, սպիտակեցման պատմության սկիզբը համարվում է 1989 թվականը, երբ պրոֆեսոր Վան Հեյվուդի կողմից հրապարակվեց ատամների սպիտակեցման համար կարբոմիդի պերօքսիդի օգտագործման մասին առաջին հոդվածը։ Ատամների սպիտակեցումը ատամների գույնը կարող է փոխվել 2-3 երանգով։ Վերջնական արդյունքը կախված է ատամնաշարի կառուցվածքից և ատամի մգեցվածության աստիճանից։ Դեռ 1848 թվականին դեպուլպացված (ներվազրկված) ատամների սպիտակեցումը կատարել են քլորային կրի օգնությամբ։ Թրումանն առաջարկել է ավելի արդյունավետ մեթոդ, որի ակտիվ տարրը քլորն է, այն ստացվում է կալցիումի հիդրոքլորիդի և քացախաթթվի լուծույթներից։

19-րդ դարի վերջում դեպուլպացված ատամների սպիտակեցման համար հաջողությամբ օգտագործել են մի շարք նյութեր՝

  • ալյումինի քլորիդ
  • պիրոզոն (պերօքսիդի եթեր)
  • ջրածնի պերօքսիդ կամ պորհիդրոլ
  • ծծմբական թթու
  • նատրիումի հիպոֆոսֆատ
  • քլորային կիր
  • կալիումի ցիանիդ

 

Վիտալ ատամները (կենդանի կան չնյարդազրկված ատամները) նույնպես ենթարկվել են սպիտակեցման թրթնջկաթթվի(CH3COOH), իսկ ավելի ուշ ջրածնի պերօքսիդի կամ պիրոզոնի միջոցով։ 1910 թվականից բոլոր մեթոդները ներառել են ջրածնի պերոքսիդի օգտագործումը շիկացած գործիքի հետ կամ լուսային ազդեցությամբ։

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ