Կոսմետոլոգիա

Այտոսկրի ծավալի մեծացում և մոդելավորում

Ի՞նչ է այտոսկրերի ծավալի մեծացումը

 

Այտոսկրերի ծավալի մեծացումը վիրահատական գործընթացը է, որի նպատակը դեմքի վրա այտերն ավելի արտահայտիչ դարձնելն է։ Այս նպատակով պլաստիկ վիրաբույժը հանարավոր է, որ այտոսկրի վրա կարծր իմպլանտ տեղադրի։ Բացի սա, տարածված են նաև ներարկումներ այցելուի սեփական մարմինց վերցված ճարպով կամ այլ փափուկ հյուսվածքային նյութերով, ինչպիսիք են Ռեսթիլեյնը, հեղուկ իմպլանտները և հիալուրոնիկ նյութերը։

 

Ուռուցիկ, ընդգծված այտերը առողջության և գեղեցկության ցուցանիշ են, սակայն ժամանակի ընթացքում դրանք դառնում են պակաս ձիգ և տափակ՝ դեմքին հաղորդելով ներս ընկած տեսք։ Չնայած որոշ մարդիկ ի ծնե օժտված են բարձր այտոսկրերով, դրանք դժվար չէ ստանալ վիրահատական և ոչ վիրահատական միջամտությամբ, որոնք ուղղված են այտոսկրերի ուռուցիկության վերականգնմանը, ծավալ և ընդգծվածություն ստանալուն։ Դեմքի միջնամասում ծավալը վերականգնելու և ձեր երիտասարդության դիմագծերը վերստեղծելու համար Ձեր բժիշկը Ձեզ կառաջարկի դիմային իմպլանտներ, ներարկվող նյութեր և ոսկորի պլաստիկ վիրահատություններ։

 

Ներարկվող նյութեր – Այտոսկրերի ծավալի մեծացում

 

Բարձրակարգ մասնագետները ներարկվող նյութերի նորանոր կիրառություններ են բացահայտում։ Ներարկումների ամենատարածված կիրառումներն այժմ տեղի են ունենանում հենց ծավալի վերականգնման՝ այտերի, շուրթերի,աչքերի տակերի հատվածում, ձեռքերի և ականջների բլթակների, և իհարկե ժպիտի գծերը քչացնելու ուղղությամբ։

 

Ձեր բժիշկը կարող է վարկենապես բարձրացնել Ձեր այտոսկրերը և վերականգնել կորցված ծավալը՝ կիրառելով ներարկային նյութերի համադրություններ։ Խիտ հիալուրոնիկ թթվի հիման վրա գործող գելերը, ինչպիսին Պերլեյնն է, և ավելի երկար ազդեցություն ունեցող Ռեդիսն ու Սկուլպտրան ուղղակի իդեալական են այտոսկերի վերամոդելավորման և դրանց ծավալ հաղորդելու համար։ Արդյունքը պահպանվում է միջինում վեց ամսից մինչև մեկ տարի և երաշխավորում է Ձեզ ընդգծված այտեր, որոնք Ձեզ ավելի երիտասարդ տեսք կհաղորդեն։

 

Հիալուրոնիկ թթուն և կոլագենը ակտիվացնող ներարկվող նյութերը հաջողությամբ ընդգծում են այտոսկրերը, հաղորդում են Ձեզ ավելի ընդգծված դիմագծեր, և այս ամենն առանց վիրահատության և առանց «հարատևության» հանգամանքի։ Ներարկումներն արդյունավետ են ատամնաշարի շուրջ այտոսկրերը ընդգծելու համար, չէ՞ որ սա այն հատվածն է, որտեղից սկսում է մաշկի դեմքի ծերացումը։ Այս հատվածում ներարկումներ կատարելիս բարակ մաշկի դյուրագրգիռության պատճառով հետագա հնարավոր ռիսկերից և բարդացումներից խուսափելու համար պետք է շատ զգույշ աշխատել։

My City Dentist MyCityDentist dental cosmetics cosmetic Dentistry Cosmetics Dental implantation Hollywood smile veneers Drafting surgery Pediatric dentistry Gum diseases Removing of dental plaque Orthodontic braces implants Armenia Yerevan Suren Kolaji Abrahami Մայ Սիթի Դենթիստ ՄայՍիթիԴենթիստ Ատամնաբուժական կոսմետոլոգիական ատամնաբուժություն կոսմետոլոգիա Իմպլանտացիա Հոլիվուդյան ժպիտ երեսպատում վինիրներ Փոխպատվաստում Մանկական ստոմատոլոգիա Լնդերի հիվանդություն Ատամնափառի հեռացում Օրթոդոնտիկա բրեկետներ Երևան Հայաստան Май Сити Дентист МайСитиДентист Косметология Стоматология Стоматологический косметологический Зубная имплантация Голливудская улыбка виниры Трансплантология Детская стоматология Болезни десен Удаление зубного налета Ортодонтия брекеты
Գրանցվել անվճար խորհրդատվություն