Ատամնաբուժություն

Օրթոդոնտիա (բրեկետներ)

Օրթոդոնտիան ատամնաբուժության այն ուղղություն է, որը զբաղվում է ծուռ ատամների ուղղմամբ և ոչ ճիշտ կծվացքի շտկմամբ: Ավելի դժվար է հոգ տանել ծուռ կամ իրար ճիշտ չհամապատասխանող ատամների մասին, դրանք կորցնելու վտանգը մեծ է ատամի փչանալու և լնդային հիվանդությունների պատճառով: Ծուռ ատամները նաև հավելյալ սթրես են պատճառում ծամողական մկաններին, ինչը կարող է հանգեցնել գլխացավերի, վզի, ուսերի և մեջքի ցավերի: Ոչ ուղիղ ատամները նաև բացասաբար են ազդում արտաքին գեղեցկության վրա:

 

Օրթոդոնտիկ բուժման առավելությունները ավելի առողջ բերանի խոռոչի, ավելի հաճելի արտաքինի ու ամբողջ կյանքի ընթացքում ծառայող ատամների հավանականությունն է:

Այս հարցերով զբաղվող մասնագետը օրթոդոնտ է կոչվում, և իրենց մասնագիտացման համար նրանք սովորական չորս տարվա ատամնաբուժական կրթություն ստանալուց հետո ուսանում են ևս երկու տարի՝ նեղ մասնագիտական վերապատրաստում ստանալու համար:

 

Ինչպե՞ս հասականալ, որ դուք օրթոդոնտիկ բուժման կարիք ունեք

 

Միայն Ձեր ատամնաբույժը կամ օրթոդոնտը կարող է հստակորեն ասել, թե որքանով է Ձեզ անհրաժեշտ նման բուժում: Ուսումնասիրելով Ձեր ընդհանուր բժշկական և ատամնաբուժական պատմությունը, կլինիկական ուսումնասիրությունն անցկացնելով, Ձեր ատամների մոդելը պատրաստելով, և հատուկ ռենտգեն հետազոտություն անցկացնելով` Ձեր ատամնաբույժը կամ օրթոդոնտը կկարողանա հստակ իմանալ, թե  արդյոք Ձեզ խորհուրդ է տրվում դիմել օրթոդոնտիկ բուժմանը: Այնուհետև մասնագետը կազմում է բուժման պլան հատուկ Ձեր դեպքի համար:

Եթե Ձեզ մոտ առկա է ստորև նշված հատկանիշներից անգամ մեկը, ապա Ձեր ատամնաշարը կարիք ունի օրթոդոնտիկ բուժման։

 

Վերին ատամնաշարի առաջ եկած դիրք, որ երբեմն անվանվում է նաև «այծյամի ատամ» — երբ վերին առջևի ատամների շատ ավելի առաջ են, քան ստորինները

 

Ստորին ատամնաշարի առաջ եկած դիրք —  «բուլդոգ» շան ատամնաշարի նման դիրք, երբ վերին առջևի ատամները շատ ավելի հետ են ներքևիններից, կամ ներքեևիններն են ավելի առաջ եկած

 

Խաչվող կծվացք — երբ բնական կծվացքի ժամանակ վերևի ատամները անմիջապես ներքևի ատամների առջև չեն իջնում

 

Բաց կծվացք — երբ կծվացքի ժամանակ հետևի ատամները ճիշտ դիրքում են, սակայն կողային կամ առջևի ատամների միջև բաց տարածք է մնում

 

Սխալ դիրքում տեղակայված միջնագիծ — երբ վերին ատամնաշարի միջնագիծը չի համընկնում ստորին ատամնաշարի միջնագծի հետ

 

Ազատ տարածություններ — փոսեր, տարածքներ ատամների միջև` որպես բացակայող ատամի կամ ատամների հետևանք, որոնք չեն «լցրել» ատամնաշարը

 

Նորմայից շատ ատամներ — երբ ատամնաշարում ատամների քանակը գերազանցում է նորման

 

Ինչպե՞ս է ազդում օրթոդոնտիկ բուժումը

 

Ատամները տեղաշարժելու, մկանների աշխատանքը շտկելու և ծնոտի ոսկորների դիրքը փոխելու համար օգտագործվում են տարբեր տեսակի շարժական և անշարժ սարքեր: Սրանք աշխատում են ծնոտի և ատամների վրա քիչ ճնշման միջոցով: Կախված Ձեր պրոբլեմի լրջության աստիճանից` կընտրվի ամենաարդյունավետ բուժման եղանակը:

Ֆիքսված սարքերի մեջ են դասվում հետևյալները.

 

Բրեկետներ — ամենատարածված անշարժ սարքերը բաղկացած են երեք բաղադրիչից` ատամնային օղակներ, լար և բրեկետներ: Ատամնային օղակը տեղադրվում է ատամի կամ ատամների շուրջ և որպես խարիսխ է ծառայում լարը բրեկետներին ամրացնելու համար, իսկ բրեկետները ամենից հաճախ ամրացվում են ատամների դիմային հատվածում: Օղակներից ամրացված լարերը անցնում են բրեկետների միջով` մի ծայրից մյուսը:  Այս լարի ձգումը ճնշում է գործադրում ատամների վրա և դրանց ստիպում շարժվել դեպի ճիշտ դիրքերը: Բաղձալի արդյունքին հասնելու նպատակով սովորաբար բրեկետները կապող լարը անհարժեշտ է լինում ձգել ամիսը մեկ անգամ, ինչը հնարավոր է տեղի ունենա մի քանի ամսից մինչև մի քանի տարի տևողությամբ ժամանակահատվածում: Ժամանակակից բրեկետներն ավելի փոքր են, թեթև և քիչ արտահայտիչ, քան նախկինում: Նրանք այսօր լինում են ինչպես գունավոր` երեխաների համար, այնպես էլ ամբողջությամբ թափանցիկ, ինչը նախընտրում են բազմաթիվ մեծահասակներ:

 

Հատուկ անշարժ սարքեր — մատներով վնասելուց  և լեզվով տեղաշարժելուց պաշտպանելու համար այս սարքերն ատամներին են ամրացվում օղակների միջոցով: Եվ քանի որ դրանք ծայրաստիճան անհարմար են սնունդ ընդունելիս, պետք է դրանք կրել բերանի խոռոչի  հանգստի ժամանակ:

 

Անշարժ տարածքը ազատ պահող սարքեր — եթե կաթնատամը ընկել է, այս սարքերն օգնում են ազատ պահել հատվածը մինչև հիմնական ատամի դուրս գալը: Դատարկ հատվածի կողքի ատամի վրա ամրացվում է օղակ, որից լարը ձգվում է տեպի դատարկ հատվածի մյուս ծայրը:

 

Շարժական սարքերը ներառում են․

Կապպաներ — մեծահասակների համար որպես այլընտրանք առաջրակվում է սրանց կրառումը: Գնալով մեծանում է այն օրթոդոնտների քանակը, ովքեր դիմում են այս մեթոդին հասնելու համար միևնույն արդյունքին, որին կհասնեին անշարժ սարքերի օգնությամբ, միայն թե առանց մետաղական լարերի և բրեկետների:  Կապպաներ գրեթե աննկատ են և հանվում են ուտելու, ատամները խոզանակով կամ թելով մաքրելու ժամանակ:

 

Հատվածն ազատ պահելու համար շարժական սարքեր — սրանք նույն ֆունկցիան են կատարում, ինչ ֆիքսված նմանատիպ սարքերը:  Դրանք պատրաստված են ծնոտին հարմարվող ակրիլային հիմքից և ունեն պլաստիկ կամ մետաղյա ճյուղեր՝ հատուկ ատամների միջև հատվածն ազատ պահելու համար:

 

Ծնոտի դիրքը փոխող սարքեր — հայտնի նաև բեկակալ անվամբ, այս սարքերը պետք է կրել կամ վերին կամ ստորին ծնոտի վրա, և դրանք օգնում են ծնոտն ավելի ճիշտ դիրքով փակելուն նպաստելուն: Դրանք կարելի է կիրառել ծոծոչակային մանդիբուլյար խախտումների (TMJ) ժամանակ:

 

Շուրթերի կամ այտերի բամպեր — սրանք օգտագործվում են այտերը կամ շուրթերը  ատամներից հեռվացնելու համար: Բանն այն է, որ շուրթերի և այտերի մկանները կարող են ճնշում  գործադրել ատամնաշարի վրա, և այս բամպերների միջոցով կարելի է թեթևացնել դա:

 

Քիմքը լայնացնող սարքեր — այս սարքավորումը կիրառվում է վերին ծնոտի աղեղը լայնացնելու համար: Սա պլաստիկ թիթեղիկ է, որը ամրանում է բերանի վերին քիմքին: Պտուտակների միջոցով դրա վրա գործադրվող ճնշման շնորհիվ ոսկորները հեռվանում են` լայնացնելով քմային հատվածը:

 

Շարժական ռիթեյներներ — տեղադրվելով բերանի քմային հատվածում` սրանք թույլ չեն տալիս ատամներին հետ դառնալ իրենց նախկին դիրքերին: դրանք կարող են նաև ձևափոխվելև օգտագործվել բութը ծծելու ախտանիշը կանխարգելելու նպատակով:

 

Գլխի վրա տեղադրվող սարք — այս միջոցի օգնությամբ մի լար անցնում է գլխի հետևի հատվածից և կապվում է դիմային հատվածում զետեղված մետաղային լարին: Այս սարքը դանդաղեցնում է վերին ծնոտի աճը և պահում հետևի ատամները իրենց դիրքում մինչդեռ  առջևի ատամները հետ են մղվում:

My City Dentist MyCityDentist dental cosmetics cosmetic Dentistry Cosmetics Dental implantation Hollywood smile veneers Drafting surgery Pediatric dentistry Gum diseases Removing of dental plaque Orthodontic braces implants Armenia Yerevan Suren Kolaji Abrahami Մայ Սիթի Դենթիստ ՄայՍիթիԴենթիստ Ատամնաբուժական կոսմետոլոգիական ատամնաբուժություն կոսմետոլոգիա Իմպլանտացիա Հոլիվուդյան ժպիտ երեսպատում վինիրներ Փոխպատվաստում Մանկական ստոմատոլոգիա Լնդերի հիվանդություն Ատամնափառի հեռացում Օրթոդոնտիկա բրեկետներ Երևան Հայաստան Май Сити Дентист МайСитиДентист Косметология Стоматология Стоматологический косметологический Зубная имплантация Голливудская улыбка виниры Трансплантология Детская стоматология Болезни десен Удаление зубного налета Ортодонтия брекеты
Գրանցվել անվճար խորհրդատվություն