Ատամնաբուժություն

Բերանի խոռոչի հիվանդություններ

Գոյություն ունի բերանի խոռոչի մի քանի հիվանդություն, որոնք առաջանում են վատ հիգիենայի պատճառով։ Մեր կլինիկայում դրանց բուժումն իրականացվում է երկու եղանակով․

 

  • վիրահատական
  • ոչ վիրահատական (Գինգիվեկտոմիա և Գինգվինոպլաստիկա)

 

Բուժման ոչ վիրահատական մեթոդը ներառում է ատամի մաքրում, բերանի խոռոչի լվացում հակասեպտիկների միջոցով և հակաբակտերիալ, հակամիկրոբային, բորբոքման դեմ և հակասնկային նյութերով մերսում տասն օրվա ընթացքում:

 

Վիրահատական բուժումն ընթանում է երկու փուլով: Ատամնաբուժության մեջ նոր եղանակ է լազերի օգնությամբ լնդի վնասված հատվածի հեռացումը: Այս մեթոդի կիրառման ժամանակ հիվանդի մոտ չի նկատվում արյունահոսություն, վիրահատական ցավը նվազեցվում է մոտ քսան անգամ, արագանում է լնդի վերականգնման գործընթացը և ինքնին վիրահատական գործընթացը շատ կարճ է տևում:

Վիրահատության մեկ այլ տեսակ նույնպես կատարվում է լազերի օգնությամբ, բայց այն ավելի երկար ժամանակ է պահանջում վերականգնվելու համար:

 

Լնդերի հիվանդությունների բուժում

 

Լնդերի հիվանդությունների բուժման լավագույն եղանակը բերանի խոռոչում պատշաճ հիգիենա ապահովելն է, չնայած երբեմն անհրաժեշտություն է լինում այն համալրել հավելյան ատամնային և բժշկական բուժումներով:

 

Բերանի Խոռոչի հիգիենա

 

քնելուց առաջ վերջին բանը, որ պետք է անեք, ձեր ատամները խոզանակով մոտ երկու րոպե շարունակ մաքրելն է – կապ չունի, թե դուք էլեկտրական թե սովորական ատամի խոզանակ եք օգտագործում, սակայն որոշ մարդկանց պնդման համաձայն, առաջիններն ավելի դյուրին են ատամները մանրամասն մաքրելու համար։

 

Չծխելը

 

Պարբերաբար այցելեք ձեր ատամնաբույժին, առնվազն` մեկ կամ երկու տարին մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ: Ձեր ատամները մաքուր պահելու վերաբերյալ ավելի շատ խորհուրդներ կարող եք գտնել մեր ուղեցույցում:

 

Ողողումներ

 

Օգտակար են դեղատներում հեշտությամբ ձեռք բերվող քլորեքսիդին կամ հեքիտիդին պարունակող ողողումները: Այնուամենայնիվ, մասնագետները դեռ շարունակում են բանավիճել այն հարցի շուրջ, թե արդյոք առողջ ատամներով մարդկանց համար օգտակար են ողողումները:
Ձեր ատամնաբույժը կարող է խորհուրդ տալ ողողումների միջոցով կանխարգելել կամ թեթևացնել ատամնափառը ( երբ բակտերիաները հավաքվում են և կպչուն նյութի տեսքով մնում ատամների վրա): Ձեր բժիշկը Ձեզ կօգնի ողողման հեղուկի ընտրության և դրա ճիշտ կիրառման հարցում:
Քլորեքսիդինի պարբերական օգտագործումը կարող է հանգեցնել ատամների գույնի շագանակագույն դառնալուն: Լավ ողողեք ձեր բերանի խոռոչը ձեր ատամները լվանալու և քլորեդեքսին օգտագործելու գործընթացների միջև, քանի որ ատամի մածուկի մեջ պարունակվող որոշակի նյութեր կարող են խոչընդոտել ողողման հեղուկի արդյունավետությանը:

 

Ատամնային բուժումներ

 

Ստորև ներկայացված ատամնաբուժական գործընթացները կարող են նաև նշանակվել լնդային հիվանդությունների դեպքում:

 

Ատամների մաքրում և փոլիշ

 

Ձեր ատամնաշարի վրա առաջացող ատամնափառը կամ ատամնաքարերը (կոշտացած ատամնափառը) վերացնելու համար Ձեր ատամնաբույժը կարող է Ձեզ առաջարկել մաքրել և փոլիշ անել Ձեր ատամները: Սա «մասնագիտական մաքրում» է, որը կատարվում է Ձեր ատամնային հիգիենայի բժշկի կողմից:
Ձեր բժիշկը կհեռացնի ատամնափառը և քարերը Ձեր ատամներից հատուկ գործիքների օգնությամբ, այնուհետև կանցկացնի ատամների փոլիշ` հետքերը մաքրելու համար: Եթե կուտակվել են մեծ քանակությամբ ատամնաքարեր, ապա միգուցե գործընթացը մեկից ավելի հաճախումներով կատարելու անհրաժեշտություն լինի:

My City Dentist MyCityDentist dental cosmetics cosmetic Dentistry Cosmetics Dental implantation Hollywood smile veneers Drafting surgery Pediatric dentistry Gum diseases Removing of dental plaque Orthodontic braces implants Armenia Yerevan Suren Kolaji Abrahami Մայ Սիթի Դենթիստ ՄայՍիթիԴենթիստ Ատամնաբուժական կոսմետոլոգիական ատամնաբուժություն կոսմետոլոգիա Իմպլանտացիա Հոլիվուդյան ժպիտ երեսպատում վինիրներ Փոխպատվաստում Մանկական ստոմատոլոգիա Լնդերի հիվանդություն Ատամնափառի հեռացում Օրթոդոնտիկա բրեկետներ Երևան Հայաստան Май Сити Дентист МайСитиДентист Косметология Стоматология Стоматологический косметологический Зубная имплантация Голливудская улыбка виниры Трансплантология Детская стоматология Болезни десен Удаление зубного налета Ортодонтия брекеты Армения Ереван
Գրանցվել անվճար խորհրդատվություն