Կոսմետոլոգիա

Բոտոքսի ներարկումներ

BOTOX կոսմետիկ ներարկման միավիրների նյութերը նույնը չեն կամ համեմատելի չեն այլ որևէ բոթիլինիումային տոքսինի նյութի հետ: Ճակատի հորիզոնական գծերի կամ հոնքերի միջև ուղղահայաց գծերի կամ դրանց երկուսի միաժամանակ բուժման համար՝ BOTOX նյութի՝ ըստ ցուցումների և համապատասխան չափաբաժման կիրառման արդյունքում դեռևս ոչ մի լուրջ տոքսինային արդյունք չի գրանցվել:

 

Ինչի՞ց պետք է զգուշանալ BOTOX կոսմետիկա օգտագործելիս

 

BOTOX նյութը կարող է սրսկումների հաջորդ ժամերից մինչև շաբաթների ընթացքում մկանների ընդհանուր թուլացման կամ ձգվածության, գլխապտույտների պատճառ դառնալ: Նման դեպքերում հրաժարվեք մեքենա վարելուց, մեխանիկական սարքավորումներ աշխատացնելուց և այլ վտանգավոր գործողություններից:

 

Այնուամենայնիվ, հնարավոր չի եղել խուսափել ծանր և/կամ միջին ալերգիկ ռեակցիաների գրանցումից: Այսպիսի ալերգիկ ռեակցիաները ներառում են քոր, ցան, կարմիր կետեր, ծանր շնչառություն, աստմայի նշաններ, գլխապտույտ: Վերջին չորս նախանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես բժշկի դիմել:

 

BOTOX® նյութով ներարկումները Ձեզ համար հակացուցված են հետևյալ դեպքերում.

  • եթե Դուք ալերգիա ունեք BOTOX® նյութի բաղադրիչներից որևէ մեկից
  • ալերգիկ հակազդում եք ունեցել որևէ այլ բոթիլինիումային տոքսինի ներարկումից, օրինակ Myobloc® (rimabotulinumtoxinB), Dysport® (abobotulinumtoxinA), կամ Xeomin® (incobotulinumtoxinA)
  • ներարկման հատվածում ունեք մաշկային վարակ կամ բորբոքում

 

Հնարավորինս մանրամասն տեղեկատվություն տրամադրեք Ձեր բժշկին Ձեր մկանների և նյարդերի վիճակի մասին, մի թաքցրեք այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, կամ Լու Գեհրիկի հիվանդությունը, Լամբերտ-Իտոնի ախտանիշը, քանի որ Դուք կարող եք ենթարկել Ձեզ ներարկումների հետևանքների առաջացման բարձր ռիսկի, ներառյալ՝ կուլ տալու դժվարացում և շնչառության բարդացում BOTOX® նյութի ստանդարտ չափաբաժնի ներարկումից հետո:

My City Dentist MyCityDentist dental cosmetics cosmetic Dentistry Cosmetics Dental implantation Hollywood smile veneers Drafting surgery Pediatric dentistry Gum diseases Removing of dental plaque Orthodontic braces implants Armenia Yerevan Suren Kolaji Abrahami Մայ Սիթի Դենթիստ ՄայՍիթիԴենթիստ Ատամնաբուժական կոսմետոլոգիական ատամնաբուժություն կոսմետոլոգիա Իմպլանտացիա Հոլիվուդյան ժպիտ երեսպատում վինիրներ Փոխպատվաստում Մանկական ստոմատոլոգիա Լնդերի հիվանդություն Ատամնափառի հեռացում Օրթոդոնտիկա բրեկետներ Երևան Հայաստան Май Сити Дентист МайСитиДентист Косметология Стоматология Стоматологический косметологический Зубная имплантация Голливудская улыбка виниры Трансплантология Детская стоматология Болезни десен Удаление зубного налета Ортодонтия брекеты
Գրանցվել անվճար խորհրդատվություն