Ատամնաբուժության պատմությունը

Ատամի ախտահարումները ավելի քիչ են հանդիպում նախագյուղատնտեսական հասարակություններում, սակայն գյուղատնտեսության ի հայտ գալը 10,000 տարի առաջ կորելացվում էր ատամների ախտահարումների (խոռոչների առաջացման) աճի հետ։ Իտալիայում սիլիցիումային նյութերով մասնակի մաքրվող ատամը, որը ինֆեկցված էր, արդեն 13,820–ից 14,160 տարեկան է և համարվում է ամենահին հայտնի ստոմատոլոգիական նմուշը, չնայած 2017 թվականի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 130 000 տարի առաջ Նեանդերթալյան մարդիկ արդեն կիրառել են ստոմատոլոգիական ռուդիմենտար գործիքներ։ Հարապպայի Քաղաքակրթությունը ներկայացրել է ապացույներ, որ ստոմատոլոգիան եղել է դեռ մ․թ․ա․ 7000 թվականին։ Մեհրգայի այդ քաղաքականությունը վկայում է, որ ստոմատոլոգիայի այդ ձևը ներառում է ատամների հետ կապված հիվանդությունների բուժումը աղեղային շաղափով, հնարավոր է, հլունագործության վարպետների կողմից։ Ստոմատոլոգիայի այդ հին ձևի վերակառուցումը ցույց տվեց, որ կիրառվող մեթոդները եղել են հուսալի և արդյունավետ ։ Ամենահին ատամնային լիցքերը, որոնք պատրաստված էին մեղրամոմից, բացահայտվել են Սլովենիայում 6500 տարի առաջ։ Ստոմատոլոգիան գործածության մեջ է մտել նախապատմական Մալթայում մ․թ․ա․ 2500 թվականին, որի մասին վկայում է գանգը, որի ատամի արմատի շրջանից հեռացվել է թարախակույտ։

Հին Շումերյան տեքստերը ներկայացնում են «ատամի որդերին» որպես ատամի կարիեսի պատճառ։ Այդ հավատքի ապացույցները նույնպես հայտնաբերվել են Հին Հնդկաստանում, Եգիպտոսում, Ճապոնիայում և Չինաստանում։ Որդերի մասին լեգենդը նաև հայտնաբերվել է Հոմերոսի գրություններում և դեռ մ․թ․ա․ 14-րդ դարում վիրաբույժ Գայ դը Շոլլակը շարունակում էր խթանում էր այն հավատքը, որ որդերը համարվում են ատամների ախտահարման պատճառ։

Ատամնացավի բուժման տարբերակները, վարակները և ատամների կորուստը լայն տարածում են գտել Հին Եգիպտական պապիրուսներում՝ Էբերսի, Կահունի, Բրուգշի և Հերստի[36]։ Էդվին Սմիթի պապիրուսի մեջ, գրված մ․թ․ա․ 17–րդ դարում, բայց որը կարող է արտացոլել դեռ մ․թ․ա․ 3000 տարի առաջվա ձեռագրերը, քննարկվում է ծնոտների կոտրվածքների և հոդախախտերի բուժումը։ Մ․թ․ա․ 18–րդ դարում Համմուրաբիի թագավորի օրենքներում երկու անգամ նշվում էր ատամների հեռացման մասին, քանի որ այն պատժելի էր։ Որոշ հին եգիպտացիների և հունա–հռոմեացիների մարմինների մնացորդների ուսումնասիրությունը, բացահայտեց ատամների պրոթեզավորման վաղ փորձեր։ Սակայն, հնարավոր է, որ պրոթեզները պատրաստված են եղել մահվանից հետո էսթետիկ նկատառումներով։

Հին հունացի գիտնականներ Հիպոկրատը և Արիստոտելը գրել են ստոմատոլոգայի մասին, այդ թվում՝ ատամների ծկթման, կարիեսի բուժման և լնդերի հիվանդությունների մասին, աքցաններով ատամների հեռացման ու փխրուն ատամների կայունացման և ծնոտների կոտրվածքների դեպքում կիրառվող լարերի մասին։ Եգիպտոսում առաջին անգամ «ատամնաբույժ» (ատամներից ամենամեծը) անվանել են Հեսի Ռա–ին։ Եգիպտացիները ոսկյա լարով իրար էին ամրացնում փոխարինվող ատամները։ Հռոմեացի բժշկական գրող Կոռնելիուս Կելսուսը շատ է գրել բերանի խոռոչի հիվանդությունների, ինչպես նաև ատամների բուժումների մասին, դրանցից են թմրանյութ պարունակող յուղերը և տտպող նյութերը։ Ամենավաղ ատամնային ամալգամաները առաջին անգամ փաստագրվել են Թան դինաստիայի բժշկական տեքստերում, որոնք գրվել են չինացի բժիշկ Սու Կունգի կողմից 659 թվականին և հայտնվել Գերմանիայում 1528 թվականին։

Իսլամական Ոսկե դարաշրջանում ստոմատոլոգիան քննարկվում էր որոշ հայտնի բժշկական գրքերում, օրինակ՝ Ավիցեննայի «Կանոնը բժշկության մեջ» գիրքը և Ալ–Զահրավիի «Ալ–Թասրիֆ» –ը, ով միջնադարյան մեծագույն վիրաբույժ էր,Ավիցեննան ասել է, որ ծնոտի կոտրվածքը մեղմացվում է, կախված ատամների օկլյուզիոն փոխհարաբերություններից; այս սկզբունքը շարունակում է գործել նաև ժամանակակից աշխարհում։ Մինչդեռ Ալ–Զահրավին ստեղծել է մի շարք վիրաբուժական գործիքներ,որոնք նման են ժամանակակից գործիքներին։

«Մեծահարուստ պացիենտը ընկնում է հատակին, երբ ժամանակակից
ատամնաբույժը մեծ եռանդով հեռացնում է ատամը» 1790 թվական

Ջոհանն Լիսս՝ «Ֆերմերը ատամնաբույժի մոտ»

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ