My City Dentist  MyCityDentist  dental cosmetics cosmetic Dentistry Cosmetics  Dental implantation Hollywood smile veneers Drafting surgery Pediatric dentistry Gum diseases Removing of dental plaque Orthodontic braces implants Armenia Yerevan Suren Kolaji Abrahami  Մայ Սիթի Դենթիստ ՄայՍիթիԴենթիստ Ատամնաբուժական  կոսմետոլոգիական ատամնաբուժություն կոսմետոլոգիա  Իմպլանտացիա Հոլիվուդյան ժպիտ երեսպատում վինիրներ Փոխպատվաստում Մանկական ստոմատոլոգիա Լնդերի հիվանդություն Ատամնափառի հեռացում Օրթոդոնտիկա բրեկետներ Երևան Հայաստան  Май Сити Дентист МайСитиДентист  Косметология Стоматология Стоматологический  косметологический  Зубная имплантация Голливудская улыбка виниры Трансплантология Детская стоматология Болезни десен Удаление зубного налета Ортодонтия брекеты Армения Ереван

Ատամների իմպլանտացիա

Ատամնային իմպլանտ, վիրաբուժական բաղադրիչ, արհեստական պատրաստված, հիմնականում բազմակոմպոնենտ կոնստրուկցիա, որը ներդրվում է ծնոտի ոսկրային հյուսվածքի մեջ` հետագա սերտաճումից հետո (օստիոինտեգրացիա) պրոթեզավորման նպատակով։ Իմպլանտները փոխարինում են կորցրած ատամների արմատներին, որոնք հետագայում թույլ են տալիս վերականգնել ատամնաշարը։ Կողմնակի ազդեցություններից է բորբոքում։

1965 թվականին Շվեդիայի Գյոտեբորգ համալսարանի հետազոտողների խմբի ղեկավարն էր պրոֆեսոր Ինգվար Բրանեմարկը, իսկ խումբը զբաղված էր հետազոտություններով, որոնք վերջնական արդյունքում հանգեցրին օստեոինտեգրացիայի երևույթի բացահայտմանը` (տիտանի սերտաճումը ոսկրային հյուսվածքի մեջ)։

Բրանեմարկի հետազոտություններն ուղղված էին տրավմայից հետո ոսկրի ռեգեներացիայի և առողջացման տեսակետների ուսումնասիրությանը և, հատկանշականն այն էր, որ օստեոինտեգրացիա երևույթը (լատիներեն os – ոսկոր) լիովին պատահականորեն է բացահայտվել։ Այս երևույթի հիման վրա եզրակացություն է կատարվել տիտանի կենսաիներտության մասին, իսկ հետագա հետազոտությունները հանգեցրել են պրոթեզավորման առավել պրոգրեսիվ համակարգի ստեղծմանը ստոմատոլոգիայի համաշխարհային ողջ պատմության մեջ։

Բրանեմարկը մաքուր տիտանից պատրաստված օպտիկական տեսախցիկը տեղադրեց ճագարի մեծ ոլոքի մեջ և սկսեց հետևել վիրահատական բուժգործողությանը։ Նա ենթադրում էր, որ ոսկորն ապաքինման սահմանափակ հնարավորություն ունի և նույնկերպ խնամքով պետք է բուժվի, ինչպես և օրգանիզմի այլ նուրբ հյուսվածքները՝ աչքը կամ գլխուղեղը։ Փորձարարություններից մի քանի ամիս անց Բրանեմարկը ապացուցեց, որ ոսկրի ռեգեներացիան ոսկրի հյուսվածքի և ոսկրածուծի փոխազդեցության գործառույթն է։ Մյուս կողմից, նա արձանագրեց, ի դեպ, տխրությամբ, որ տեսախցիկը, որը տեղադրվել էր ճագարի մեծ ոլոքի մեջ, դարձել էր ոսկրի կառուցվածքի անբաժանելի մասնիկը և այլևս օգտագործման ենթակա չէր, որը հետազոտությունների լրացուցիչ ծախսեր էր առաջացրել։

Մի քանի տարի անց Բրանեմարկը նկարագրեց տիտանե կառուցվածքի ոսկրի հետ սերտաճման հիմնական սկզբունքները` բաղադրատարրերի ճշգրտություն, ոսկրային հյուսվածքի նվազագույն վնասվածք, բաղադրատարրերը պետք է լիովին մանրէազերծ լինեն ինֆեկցիայից խուսափելու համար։ Հաջորդ քայլը տիտանի կենսաֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունն էր բժշկական նպատակներով կիրառելու համար։ Առաջին պրակտիկ փորձարարությունները, երջանիկ պատահականությամբ, կատարվեցին կորցրած ատամների վերականգնման համար։ Առաջին պացիենտը Գոստա Լարսոնն էր։ Նա դեռ 34 տարեկանում էր կորցրել ստորին ծնոտի բոլոր ատամները, նրա քիմքը ճաքած էր, վերին ծնոտն ու կզակը տձևացել էին, իսկ ուտելիս ու խոսելիս անասելիորեն ցավ էր զգում։ Լարսոնը գրեթե հաշտվել էր այդ ամենի հետ, քանի դեռ չէր լսել նոր հետազոտությնունների մասին։ Չնայած, այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին Բրանեմարկն ու գործընկերները, դիմածնոտային վիրաբույժների և վնասվածքաբանների մեծամասնությունը չէր ընդունում, այնուամենայնիվ, Գոստա Լարսոնի համար կատարված բուժումն առաջինն էր և այն հաջող անցավ։

Պացիենտին ստորին ծնոտի շարժական պրոթեզի ամրացման համար տեղադրվեց 4 իմպլանտատ։ Անցկացված բուժումից հետո Լարսոնը կարողանում էր լիարժեք ծամել և նորմալ խոսել, նա այդ պրոթեզով նորմալ ապրեց մինչև իր կյանքի վերջը, 2006 թվականը։ Առաջին իմպլանտացիայի համար բերանի խոռոչի խնդիրներով պացիենտի պատահական ընտրությունը մեկնարկային կետ դարձավ ստոմատոլոգիայում բոլորովին նոր ուղղության` իմպլանտոլոգիայի զարգացման համար։ Դիմածնոտային ոլորտում անատոմիական և իմունային առանձնահատկությունները հնարավորություն տվեցին հատկապես ստորին ծնոտում իմպլանտատի սերտաճման, ինչպես նաև, դրանց երկարատև օգտագործման վերաբերյալ լավագույն կանխատեսումները կատարել։

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ