Հարբուխից հետո ամենատարածված առողջական խնդիրը ատամնակարիեսն ու ատամներում խռոչների առաջանալն են: Սովորաբար սրանք առաջանում են երեխաների և երիտասարդների մոտ, սակայն կարող են անհանգստացնել յուրաքանչյուրին: Ատամնախոռոչի առաջացումե երիտասարդ տարիքում ատամե հեռացնելու համար ամենատարածված պատճառն է:
Բոլորի բերանում կան բակտերիան, և դրանք սնունդը, հատկապես շաքաարը և starch վերածում են թթուների: Բակտերիաները, թթուն, սննդի կտորները և թուքը բերանի խոռոչում մեկտեղվում և առաջացնում են ատամնափառ կոչվող կպչուն զանգվածը: Աատամնափառը կպչում է ատամներին: Այն ավելի հաճախ առաջանում է հետևի սեղանատամների վրա, անմիջապես լնդի վրա և պլոմբավորված հատվածների եզրերին:
Ատամների վրայից չհեռացվելու դեպքում ատամնափառը վերածվում է ատամնաքարերի: Երկուսն էլ գրգռում են լնդերը` հանգեցնելով գինգվիտի և պերիօդոնտիտի
Ատամնափառը ատամների մակերևույթին սկսում է կազմավորվել սնունդի ընդունումից 20 րոպե անց , և չհեռացվելու դեպքում առաջացնում է խոռոչներ:
Ատամնափառի միջի թթուները վնասում են էմալը, որով պտված է ատամը, և դրանցում առաջացնում են անցքեր` խոռոչներ: Վերջիններս սովորաբար ցավ չեն պատճառում, մինչև չեն աճում շատ մեծ չափսերի և ազդում նյարդերի վրա կամ պատճառ հանդիսանում ատամի փշրվելու համար: Անուշադրության մատնված ատամնախոռոչը կարող է հանգեցնել այդ ատամի հեռացմանը: Չբուժված խոռոչչը նաև ազդում է ատամի միջի փափուկ մասի վրա, և կրկին բերում ատամի կորստյան:
Ածխաջրերը (շաքարը և կպչուն սնունդը) մեծացնում են ատամնախոռոչների առաջացման սպառնալիքը: Կպչուն կերակուրը ավելի վնասակար է, քան ոչ կպչում կերակուրը, քանի որ այն մնում է ատամի վրա: Հաճախակի փոքր քանակությամբ սնունդ ընդունելը ավելացնում է ատամի մակերեսի հետ թթուների շփման ժամանակը:
Կարիեսը կարող է զարգանալ առանց ախտանիշնները: Այնուամենայնիվ, հնարավոր նշաննրից են հետևյալները.
Ատամնացավ կամ ցավի զգացթողություններ, մասնավորապես քաղցր, տաք կամ սառը սնունդից կամ ըմպելիքներից հետո
Ատամների վրա տեսանելի փոսիկներ և անցքեր
- Խառաչների մեծ մասը բացահայտվցում է ատամների պրոֆիլակտիկ ստուգման ժամանակ:
Ատամի ուսումնասիրությունից հետո կարող է պարզվել, որ ատամի մակերևույթը փափուկ է:
Ատամնային ռենտգենները կարող է ցույց տալ առկա խոռոչները մինչև դրանց` տփեսանելի դառնալը:
Ատամնային կարիեսի բուժումը կարող է օգնել կանխարգելել ատամի վնասվելը և հետ պահել խոռոչների առաջացումից
Ատամնային կարիեսի բուժումը
Ատամնային կարիեսի բուժումը կարող է առնչվել:
- Պլոմբավորմանը
- Պսակներին
- Արմատների ուղիներին
Ատամնաբույժները ատամը պլոմբավորում են հեռացնելով ատամի վնասված հատվածը դրելի միջոցով և դա փոխարինելով արծաթե միացություններից, ոսկուց, ճենապակուց կամ բաղադրյալ ռեզինից պատրաստված շերտով: Սրանցից ամենամոտը բնական ատամի արտաքին տեսքին աահովում են վերջին երկուսը, և դրանք ավելի նախընտրելի է դիմացի ատամների համար:
Շատ ատամնաբույժներ արծաթե կամ ասկե պատողղ նյութերը համարում ավելի դիմացկուն և նախընտրում հետևի ատամների համար: Չնայած վերջեռրս մոդայիկ է համարվում հետևի ատամների համար գտագործել նաև ամուր բաղադրյալ ռեզին:
Պսակները կամ “շապիկները” օգտագործվում են ծավալուն ատամնախոռոչի պարագայում և երբ ատամի կառուցվածքը ամբողջական չէ, և ոչ ամուր ատամի վտանգ կա: Տարածված պլոմբավորումը և թույլ ատամները մեծացնում են ատամի կոտրման վտանգը: Ուստի խոռոչով և թույլ հատվածը հեռացվում է և տեղը բուժվում: Աատ մնացած հատվածում պսակ է տեղադրվում: Դրանք հաճախ պատրաստվում են ճենապակուց, ոսկուց կամ մետաղին միացած ճենապակուց:
Երբ ատամը փչանում է վնասվածքից կամ խոռոչ ունի, հատուկ ուշադրություն է պետք դարձնել արմատի ուղիների վրա: Ատամի կենտրոնական հատվածը` նյարդը և արյունատար հյուսվածքները` փափուկ միջուկը ներառյալ, հեռացվում է ատամի փչացած մասի հետ միասին: Արմատները պլոմբավորվում են ամրացնող նյութով: Այնուհետև ատամը պլոմբավորվում է, և սովորաբար շապիկի կարիք է լինում:
Բուժման շնորհիվ հաճախ հաջողվում է փրկել ատամը կորստից: Եվ որքան վաղ նկատվի խնդիրը ու բուժում տրբի, այնքան այն ավելի հաջող և քիչ ցավոտ կանցնի, ի տարբերություն արդեն տարածված խոռոչի դեպքերի:
Ձեզ անհրաժեշտ կլինի անզգայացնող դեղանյութ (լիդոկային) և հատուկ ցավազրկողներ կնշանակվեն ատամի բուժումի ընթացքում և դրանից հետո ցավերը վերացնելու համար:
Նիտրիումի օքսիդը նավոկայինով կամ այլ դեղամիջոցներ ավելիր նախընտրելի են, եթե Դուք հատկապես զգայուն եք ատամնացավի նկատմամբ:
Ամենատարածված հնարավոր բարդացումներ.
- Անհարմարություն և ցավ
- Տրոհված ատամ
- Ատամով կծել չկարողանալու հատկություն
- Ատամի բացակայություն
- Ատամի զգայունություն
Երբ դիմել բժշկական մասնագետի
Զանգահարեք Ձեր ատամնաբույժին ատամնացավ ունենալու դեպքում:
Եթե վերջին վեց ամիսների ընթացքում դուք չեք այցելել ատամնաբույժի և չեք անցկացրել բերանի խոռոչի հերթական մաքրում, ապա ատամնաբույժի հետ հանդիպում կազմակերպելու ճիշտ ժամանակն է:
Կանխարգելում
Ատամնախոռոչները կանխարգելու համար անհրաժեշտ է ապահովել բերանի խոռոչի հիգիենա պատշաժ ձևով: Սա ենթադրում է ատամնաշարի պարբերական պրոֆեսիոնալ մաքորւմ (վեց ամիսը` մեկ անգամ), օրական առնվազն երկու անգամ ատամների մաքրում խոզանակով և գոնե մեկ անգամ` ատամնաթելով: Լավ միտք է նաև տարեկան գոնե մեկ անգամ ռենտգեն կատարել բերանի խոռոչի ռիսկային հատվածներոըմ հնարավոր խոռոչները բացահատելու համար:
Երկար ծամվող, կպչուն ուտելիքները (ինչպիսին են չորամրգերը կամ կոնֆետները) նախընտրելի է ուտել հիմնական սնունդի ընթացքում, քան որպես առանձին սնունդ : Հնարավորության դեպքում լվացեք ձեր ատամները կամ ողողեք բերանը ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո: Նվազագույնի հազցրեք սնունդի հիմնական ընդունումների միջև թեթև սննդի սպառումը, քանի որ դրանք բերանի խոռոչում անընդհատ թթվային միջավայր են ստեղծում: Խուսափեք ծաքար պարունակող ընպելիքներ անընդհատ խմելուց և հալվող կոնֆետներ հաճախ ուտելուց:
Ատամնային պլոմբանյութերը կարող է կանխարգելել որոշ խոռոչների առաջացումը: Սրանք սեղանատամների ծամող մակերեսը պատող պլաստիկի նման նյութեր են: Այս պատումը կանխարգելում է այս խոցերի մակերեսների վրա ատամնափառի առաջացումը: Այս նյութերը սովորաբար կիրառվում են երեխաների ատամները պատելու համար` իրենց սեղանատամների դուրս գալուց հետո: Պատուկը կարող է նաև օգտակար լինել մեծահասակների համար:
Ֆտորը հաճախ խորհուրդ է տրվում ատամնակարիեսից ատամը պաշտպանելու համար: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարդիկ, ովքեր խմում են ֆտորի հավելումներով հագեցած ջուր կամ սնունդ, ավելի հազվադեպ են կարիես ունենում: Ֆտորի սպառումը ատամների ձևավորման փուլում բերում է էմալի կառուցվածքում դրա ներգրավմանը և օգնում է պայքարել թթուների ազդեցությունների դեմ:
Խորհուրտ է տրվում նաև ատամի մակերևույթը պատել ֆլորիդով : Սա կարող է ենթադրել ֆտորով հարուստ ատամի մածուկ կամ բերանի ողողման հեղուկ: Շատ ատամնաբույժներ հատուկ հատվածներում ֆտորով են պատում Ձեր ատամները Ձեր պարբերական պրոֆիլակտիկ այցերի ժամանակ:
Lorem imperdiet vel
Lorem imperdiet vel