Մեր կլինիկայում կիրառվում են պրոֆեսիոնալ և բարձր որակի նյութեր, ինչպիսիք են ՀԵՂՈՒԿ ԻՄՊԼԱՆՏՆԵՐԸ (ԱՄՆ) Restylane (Շվեդիա) Hyaluronica (Ֆրանսիա):
Վերը նշված ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐԸ կազմում են Հիալուրոնային թթուների ներարկումների ընտանիքը և պարունակում են SubCutis Ենթամաշկային նյութեր ծավալի և շրջագծի համար, Cutis Մաշկային նյութեր միջին և խորը կնճիռներն ու ծալելը հարթելու համար, ինչպես և Labium Շրթնային նյութեր շուրթերին ծավալ հաղորդելու և դրանց շրջագիծը շտկելու համար:
1) Առաջատար տեխնոլոգիաներ
2) Անվտանգություն և արդյունավետություն
3) Դյուրին մածուցիկ ներարկումներ
4) Լավագույն տեսանելի առաձգականություն
Labium-ը հայտնագործվել է այնպիսի նուրբ հատվածներում կիրառելու համար, ինչպիսիք են շուրթերը և լորձաթաղանթը: Այս հատվածները պահանջում են բարձր որակի հիալուրոնային թթվի ներարկումներ, որպեսզի ապահովվի շուրթերի շրջագծի շտկման և ծավալի մեծացման ամենաապահով և երկարատև արդյունքը: Ի համալրումն իր մածուցիկության` նյութի մեծ առաձգականությունը թույլ է տալիս հեշտությամբ ձև ստանալ ներարկումից հետո. փաստ, որը բնորոշում է նյութի ավելի երկարատև արդյունավետ լինելը:
Cutis
Cutis-ը միանվագ կատարվող ներարկային նյութ է, որը բաղկացած է ոչ կենդանական ծագման 25 մբ/մլ խտությամբ հիալուրոնային թթվից: Ի շնորհիվ իր կազմության և հատուկ կիրառման` Liquidimplant Cutis-ը հեշտ է ներարկվում մաշկի մեջ ճակատի վրայի գծերը, քթի և բերանի շուրջ ծալքերը, ունքերի միջև գծերը և աչքերի շուրջ կնճիռները հարթելու համար:
Subcutis
SubCutis –ը մածուցիկ , միանվագ կիրառվող, ոչ կենդանական ծագման Հիուլորինային թթվի ընտանիքի գել է: Այս գելի ազդեցությունն ավելի երկարատև է և կիրառելի է բերանի ու քթի շուրջ ավելի խորը ծալքերի և բերանի խոռոչի հյուսվածքների հետ աշխատելու համար: Հարկ է նաև նշել, որ դեմքի շրջագծի և տարբեր հատվածների ծավալի մեծացման դեպքում ավելի լավ ու արդյունավետ բուժում ենք նկատում SubCutis հեղուկ իմպլանտները կիրառելիս` ի տարբերություն հիալուրոնային թթվի ընտանիքի այլ նյութերի:
Սովորաբար գործընթացն արդյունավետ է մեկ տարի շարունակ:
Այտերի ծավալի մեծացում, կզակի ծավալի մեծացում, կզակի շրջագծում – արդյունավետությունը` մոտ 12ամիս, ներարկումը` ենթամաշկային կամ epi periosteal:
Լիցքային ներարկումներ
Լիցքային ներարկումները կոսմետիկ միջամտության եղանակներ են, որոնք թույլ են տալիս հարթեցնել կնճիռները և պակաս նկատելի դարձնել մաշկի մեջ սեղմված սպիները, հատկապես՝ դեմքի հատվածում: Այս միջոցները օգտագործում ենք նաև շուրթերը հաստացնելու համար: Մաշկի տակ ներարկվելու դեպքում լիցքային նյութերը ուռացնում կամ բարձրացնում են այդ հատվածը: Ստացված արդյունքը պահպանվում է որոշակի ժամանակահատված: Գոյություն ունեն ներարկումային լիցքերի տարբեր տեսակներ՝ ներառյալ.
- Հիալուրոնային թթու (Restylane, Juvederm, Captique). հիալուրոնային թթուն հեղուկը ուղղորդում է ներարկման հատված:
- Բովինային կոլագեն (Zyplast, Zyderm). անհրաժեշտ է հնարավոր ալերգիան ստուգելու համար թեստ անցնել ներարկումից չորս շաբաթ առաջ:
- Ձեր մարմնից վերցված ճարպային բջիջներ (autologous ճարպ).
- Արհեստական տրոհվող պոլիմերներ (Sculptra).
- Կալցիումի հիդրաքսիլապատիտ (Radiesse).
Միկրոսկոպիկ պլաստիկ կաթիլներ և բովինային կոլագեն (Artefill). Պլաստիկ կաթիլները պատրաստված են պոլիից (մեթիլային մետակրիլատ) (PMMA): Կոլագենը ժամանակի ընթացքում ներծծվում է և հեռացվում օրգանիզմից, սակայն պլաստիկ բջիջները մաշկի տակ են մնում ընդմիշտ:
Որոշ բժիշկներ օգտագործում են այնպիսի միջոցներ, որոնք հաստատված չեն ԱՄՆ Սննդի և Դեղամիջոցների Վերահսկողության մարմնի կողմից: Ձեզ համար ճիշտ ընտրություն կատարելու համար ճշտեք ձեզ բուժող բժշկի հետ:
Որոշակի տեսակի լիցքեր կատարելու ժամանակ ձեր մաշկը նախ թմրեցվում է տեղային անզգայացման միջոցով: Այնուհետև կոսմետիկ վիրաբույժը կամ մաշկաբանը ասեղի միջոցով լիցքի հեղուկի ներարկում է կատարում մաշկի տակ:Այս գործընթացը տևում է մոտավորապես 15 րոպե: Որոշ լիցքերը կատարվում են կրկնակի կիրառմամբ` մի քանի շաբաթ տարբերությամբ:
Ինչ ակնկալել կիրառումից հետո
Լիցքի ներարկումից հետո որոշակի ցավը, կարմրությունը, այտուցվածությունը և հնարավոր քորը սպասելի երևույթներ են: Այտուցվածությունը կարող է անցնել մինչև 36 ժամ հետո:
Եթե ախտանշանները վատանան ներարկումից 1-ից 3 օր անց, կապվեք Ձեր բժշկի հետ. հնարավոր է, որ ձեզ մոտ բարդացումներ կան:
Ինչու է այն կատարվում
Լիցքային ներարկումները նշանակվում են դեմքի վրա թույլ սպիներով, կնճիռներով կամ փոսիկներով մաշկի դեպքում: Որոշ լիցքային նյութեր նաև կիրառվում են շուրթերին լիքություն/ուռածություն հաղորդելու նպատակով:
Որքանով է դա արդյունավետ
Կախված ներարկման հատվածից, լիցքից և ձեր օրգանիզմի կողմից դրա ընդունումից` հնարավոր է, որ ներարկումը մեկ կամ մի քանի անգամ կրկնելու կարիք լինի:
- Կախված ներարկման հատվածից, լիցքից և ձեր օրգանիզմի կողմից դրա ընդունումից` հնարավոր է, որ ներարկումը մեկ կամ մի քանի անգամ կրկնելու կարիք լինի:
- Տարբեր լիցքերի արդոյւնավետությունը պահպանվում է տարբեր ժամանակահատվածներ տևողությամբ: Ձեր օրգանիզմը դանդաղորեն ներծծում է լիցքանյութը, ինչի արդյունքում մաշկը վերականգնում է իր նորմալ տեսքը:
- Հիուլարոնային թթու (Restylane, Juvederm, Captique). արդյունքը պահպանվում է 9-12 ամիս:
- Ձեր մարմնից վերցված ճարպ (autologous fat). արդյունքը կարող է պահպանվել մի քանի ամսից մինչև տարիներ:
- Արհեստական տրոհվող պոլիմերներ (Sculptra). արդյունավետ են մինչև երկու տարի տևողությամբ:
- Կալցիումի հիդրոքսիլապատիտ (Radiesse). արդյունքը պահպանվում է մինչև 12 ամիս:
- Միկրոսկոպիկ պլաստիկ կաթիլներ և բովինային կոլագեն (Artefill). գրանցվում է առնվազն հինգ տարի արդյունավետրության պահպանում:
- Ինչպես բոլոր մյուս կոսմետիկ միջամտությունների պարագայում, արդյունքները կարող են համապատասխանել կամ չհամապատասխանել ձեր ակնկալիքներին:
Ռիսկեր
- Լիցքային ներարկումները կարող են հանգեցնել խնդիրների: Հնարավոր բարդացումների թվին են դասվում.
- Վարակներ. անհապաղ դիմեք ձեր բժշկին, եթե մաշկի վրա նկատեք նորագոյացած կարմրացումներ, այտուցվածություն կամ ցավեր առաջին օրվանից հետո: Հնարավոր է անմիջապես հակաբիոտիկներ ընդունելու կարիք ունենաք
- Արնահոսություն և կապտուկներ . լիցքային ներարկումից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց և դադարեցրեք ցանկացած տեսակի արյունը նոսրացնող դեղամիջոցներ ընդունել: Այս թվին են դասվում նաև ասպիրինը,որևէ այլ տեսակի ոչ ստերոիդային հակաբիոտիկ միջոցներ, կամ վիտամին E:
- Ալերգիկ ռեեակցիա, այդ թվում` ցան, բծեր, այտուցներ, գրիպի ախնշաններին նման նշաններ:
- Ալերգիկ ռեեակցիա, այդ թվում` ցան, բծեր, այտուցներ, գրիպի ախնշաններին նման նշաններ:
- Լիցքային ներարկումից հետո լուրջ կամ կյանքի համար վտանգավոր բարդացումների դեպքերը՝ ներառյալ անաֆիլակտիկ շոկը, սեպսիսը, կուրությամբ սպառնացող արյան մակարդումը ցանցաթաղանթի զարկերակում, մաշկի թուլացումը (necrosis), և չորացում պահանջող թաևախակալումը շատ հազվադեպ են գրանցվում:
Ինչի մասին մտածել
Եթե ունեք հերպեսով վարակված հատվածներ կամ սովորական հերպեսային ցան, լիցքային ներարկումը կարող է հերպեսի բռնկման պատճառ դառնա:
Յուրաքանչյուր ներարկիչ կամ լիցք արժի մի քանի հարյուր դոլար: Գինը տատանվում է` կախված լիցքի նյութի տեսակից: Բուժումից առաջ քննարկեք, թե քանի ներարկում անհրաեշտ կլինի Ձեզ համար , որքան հաճախ, և որքան կարժենա ամբողջ բուժումը: Հազիվ թե այս բուժման համար կարողանաք վճարել բժշկական ապահովագրությամբ: