Արմատի ուղիների բուժում (էնդոդոնտիկա)
Արմատի ուղիների բուժումը(կամ Էնդոդոնտիկ ատամնաբուժությունը) ատամնաբուժական գործընթաց է, որի նպատակը ատամի կենտրոնում տեղակայված վարակի բուժումն է (ատամի արմատի ուղիների համակարգ): Սա հայտնի է նաև ‘էնդոդոնտիկա’ անվամբ:
Վարակը առաջանում է բերանի խոռոչում ապրող և ատամի մեջ անցնող բակտերիայի պատճառով: Սա կարող է հանդիսանալ հետևյալ գործընթացների արդյունք.
- ատամի փչացում
- պլոմբանյութի արտահոսք
- ատամի վնասվածք տրավմայի արդյունքում, օրինակ` ընկնելուց հետո:
Ատամի կառուցվածքը
Ատամը բաղկացած է երկու մասին: Ատամի մեջ երևացող մասը կոչվում է պսակ: Արմատը ներթափանցում է ծնոտի ոսկորի մեջ, և իր դիրքում է ամրացնում ատամը:
Ատամը նաև բաղկացած է.
- էմալ – կարծր արտաքին շերտը
- դենթին – էմալը պահով փափուկ նյութ, որը կազմում է ատամի մեծ մասը
- ցեմենտ – կարծր նյութ, որը պատում է արմատի մակերեսը
- ատամնային միջուկ – ատամի մեջտեղում փափուկ հյուսվածքային նյութ
Ատամի արմատի ուղիների համակարգը բաղկացած է միջուկից և ձգվում է պսակից մինչև ատամի արմատի ծայրը: Մեկ ատամը կարող է ունենալ արմատի ավելի քան մեկ ուղի:
Վարակ
Միջուկը բաղկացած է փափուկ հյուսվածքից, որը ներառում է նյարդեր և արյունային անոթներ: Բակտերիայով վարակված լինելու դեպքում միջուկը կարող է սկսել մահանալ: Բակտերիան այնուհետև կարող է բազմանալ և տարածվել:
Բակտերիան և դրա արտադրած նյութերը վերջիվերջո կանցնեն ատամի արմատի ուղիներով դեպի այն փոքրիկ հատվածը, որտեղ մտնում են արյունատար անոթները և նյարդերը:
Այս գործնթացը կշարունակվի, քանի որ բակտերիային` ատամի արմատի ուղի ներթափանցելուն խոչընդոտող ոչինչ չկա: Սրա արդյունքում ատամի սկզբնավորման շուրջ հյուսվածքները կարմրում են և այտուցվում: Սա կարող է հանդեցնել ատամնացավի, իսկ ծայրահեղ դեպքում` կարող է այտուցվել դեմքը, ինչը ատամնաբուժության մեջ հայտնի է ատամնային թարախակույտ անվամբ:
Գործընթացը
- Արմատի ուղիների վարակը բուժելու համար պետք է նախ հեռացնել բակտերիաները:
- Սա հնարավոր է կատարել կամ ատամի հեռացմամբ, կամ փորձելով փրկել այն` արմատի ուղիներից բակտերիան հեռացնելու եղանակով (արմատի ուղիների բուժում):
- Բակտերիան մաքրելուց հետո, ատամի արմատի ալիքը կպլոմբավորվի և կփակվի պլոմբանոյթւով կամ պսակով: Դեպքերի մեծամասնությունում ատամի վերջում գտնվող բորբոքված հյուսվածքն բնականոն ընթացքով առողջանում է:
- Մինչ արմատի ուղիների բուժմանն անցնելը Ձեզ սովորաբար կառաջարկեն տեղային անզգայացում: Սա նշանակում է, որ Դուք ընթացքում ցավ չեք զգա, և գործընթան ավելի տհաճ չի լինի, քանի սովորական պլոմբավորումը:
- Արմատի ուղիների բուժումը սովորաբար հաջող է անցնում, և ամեն 10 դեպքից 9-ում ատամը կարող է ծառայել բուժումից հետո մինչև տաս տարի շարունակ:
- Կարևոր է պատշաճ խնամք ապահովել Ձեր ատամների համարուղիների բուժմանը հաջորդող ժամանակահատվածում:
- Խուսափեք մինչև լրիվ ապաքինումը կոշտ սնունդ կծելուց:.
Մեծամասամբ հնարավոր է կանխարգելել առաջիկա արմատի ուղիների բուժումը հետևելով դրանց խնամքին.
- Պահպանելով բերանի խոռոչի լավ հիգիենա
- Չօգտագործելով չափից շատ շաքար պարունակող սնունդ
- Ծխելը դադարեցնելը (եթե ծխում եք).