Ատամնաբուժություն

Հոլիվուդյան ժպիտ (վինիրներ)

Վինիրներ (ճենապակյա վինիրներ)

 

Ատամնային վինիրները (որոնք երբեմն հայտնի են նաև որպես ճենապակյա վինիրներ) տարածում են գտել Հոլիվուդյան ժպիտ անվամբ, պատրաստվում են անհատական չափսերով և բնական ատամի արտաքին տեսք ունեն: Վինիրներ պատում են ատամի վերն շերտը` Ձեզ տալով ավելի գեղեցիկ ժպիտ: Այս պատյանները ամրանում են ատամի առջևից` փոխելով ատամի գույնը, ձևը, չափսը և երկարությունը:

 

Ատամնային վինիրային ծածկը կարող է պատրաստված լինել ճենապակուց կամ ռեզինե բաղադրիչ նյութից, ընդ որում` առաջիններն ավելի դիմակայուն են բծերի հանդեպ և ավելի շատ են նմանվում բնական ատամների փայլին: Մինչդեռ ռեզինե վեներները ավելի բարակ են և դրանք տեղադրելու համար ատամի ավելի բարակ վերին շերտ հեռացնելու կարիք է լինում: Նյութի ընտրության հարցը պետք է քննարկեք Ձեր ատամնաբույժի հետ:

 

ՑԻՐԿՈՆԵ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՊՍԱԿՆԵՐ

 

Ցիրկոնիումը (ZrSiO4 ) պատկանում է սիլիկատների հանքային խմբին և բացահայտվել է գերմանացի քիմիկոս Մ.Հ. Քլափրոտի կողմից 1789 թ․-ին:

Ցիրկոնիումի երկօքսիդը (ZrO2 ) բնության մեջ հանդիպող ցիրկոնիում նյութի բնական միացություն է: Այն ատամնաբուժության մեջ կիրառվում է արդեն տասնհինգ տարուց ավելի: Ցիրկոնը մասնակիորեն ստաբիլացվում է իտրիումի և հարստացվում ալյումինիումի օգնությամբ: Այս բաղադրիչների օգնությամբ է, որ նյութը ստանում է ցանկալի առաձգականության հատկանիշը:

 

Ցիրկոնը արդյունաբերական նպատակներով կիրառվում է 40 տարուց ավելի: Այն աչքի է ընկնում բացառիկ ամրությամբ և բացարձակ բիո-համատեղելիությամբ: Այս պատճառով այն լայն կիրառություն ունի ականջի, մատների և կողոսկրերի վիրահատության ժամանակ: Ատամնաբուժության մեջ դրանք օգտագործվում են ցիրկոնից հենակներ, պսակներ, կամուրջներ և իմպլանտներ պատրաստելու համար: Նյութի բնական սպիտակ հիմքը թույլ է տալիս դրան անհրաժեշտ երանգ հաղորդել: Ցիրկոնիումի բիո-տեխնիկական հատկանիշների շնորհիվ հնարավոր է լինում ստանալ բարձրորակ պսակներ, կամուրջներ, իմպլանտներ, որոնք երաշխավորում են հիասքանչ բիո-համատեղելիություն և էսթետիկ արտաքին տեսք:

My City Dentist  MyCityDentist    dental cosmetics cosmetic Dentistry Cosmetics  Dental implantation Hollywood smile veneers Drafting surgery Pediatric dentistry Gum diseases Removing of dental plaque Orthodontic braces implants Armenia Yerevan Suren Kolaji Abrahami  Մայ Սիթի Դենթիստ ՄայՍիթիԴենթիստ Ատամնաբուժական  կոսմետոլոգիական ատամնաբուժություն կոսմետոլոգիա  Իմպլանտացիա Հոլիվուդյան ժպիտ երեսպատում վինիրներ Փոխպատվաստում Մանկական ստոմատոլոգիա Լնդերի հիվանդություն Ատամնափառի հեռացում Օրթոդոնտիկա բրեկետներ Երևան Հայաստան  Май Сити Дентист МайСитиДентист  Косметология Стоматология Стоматологический  косметологический  Зубная имплантация Голливудская улыбка виниры Трансплантология Детская стоматология Болезни десен Удаление зубного налета Ортодонтия брекеты
Գրանցվել անվճար խորհրդատվություն