Ատամնաբուժություն

Ոսկորների փոխպատվաստման վիրահատություններ

Ոսկրի փոխպատվաստումը կարող է ստեղծել առավել կայուն հիմք Ձեր իմպլանտի համար: Ոսկրի փոխպատվաստման համար անհրաժեշտ է մեկ գրամ քաշով ոսկոր:

 

Եթե Ձեր ծնոտոսկրը բավականաչափ հաստ չէ կամ շատ փափուկ է, նախքան իմպլանտացիայի վիրահատության անցկացումը կարող է առաջանալ ոսկոր փոխպատվաստելու անհրաժեշտություն: Սրա պատճառն այն է, որ ծամելիս Ձեր ոսկրերի վրա մեծ ճնշում է գործադրվում և եթե ոսկորն ի վիճակի չէ պահելու իմպլանտը, ապա վիրահատությունն արդյունք չի տա: Ոսկրի փոխպատվաստումը կստեղծի ավելի կայուն հիմք Ձեր իմպլանտի համար:

 

Ոսկրի փոխպատվաստման ժամանակ վերցվում է ոսկրի մաս Ձեր ծնոտի կամ մարմնի այլ մասից, օրինակ՝ կոնքոսկրից, և ներդրվում է ծնոտոսկրի մեջ: Ներդրված ոսկրին որոշ դեպքերում անհրաժեշտ է մինչև ինը ամիս, որպեսզի այն աճի բավականաչափ ատամի իմպլանտը կայուն պահելու համար: Որոշ դեպքերում կարող է պահանջվել ճափազանց փոքր ոսկրի փոխպատվաստում, որը կարելի է կատարել իմպլանտավորման վիրահատության հետ միաժամանակ: Ամեն ինջ պայմանավորված է Ձեր ծնոտոսկրի վիճակով:

 

Սպասում ենք ոսկորն աճի

 

Հենց մետաղյա սյունը տեղադրված է Ձեր ծնոտոսկրի մեջ, սկսվում է օստեոինտեգրացիայի գործընթացը: Այդ գործընթացի ժամանակ շնոտոսկրն աճում է և սերտաճում ատամի իմպլանտի մակերեսի հետ: Այդ գործընթացը, որը կարող է տևել մինչև վեց ամիս, օգնում է ապահովել կայուն հենք Ձեր նոր արհեստական ատամների համար, ինչպես դա անում են արմատները Ձեր բնական ատամների համար:

My City Dentist MyCityDentist dental cosmetics cosmetic Dentistry Cosmetics Dental implantation Hollywood smile veneers Drafting surgery Pediatric dentistry Gum diseases Removing of dental plaque Orthodontic braces implants Armenia Yerevan Suren Kolaji Abrahami Մայ Սիթի Դենթիստ ՄայՍիթիԴենթիստ Ատամնաբուժական կոսմետոլոգիական ատամնաբուժություն կոսմետոլոգիա Իմպլանտացիա Հոլիվուդյան ժպիտ երեսպատում վինիրներ Փոխպատվաստում Մանկական ստոմատոլոգիա Լնդերի հիվանդություն Ատամնափառի հեռացում Օրթոդոնտիկա բրեկետներ Երևան Հայաստան Май Сити Дентист МайСитиДентист Косметология Стоматология Стоматологический косметологический Зубная имплантация Голливудская улыбка виниры Трансплантология Детская стоматология Болезни десен Удаление зубного налета Ортодонтия брекеты
Գրանցվել անվճար խորհրդատվություն