Կոսմետոլոգիա

ֆիլլերներ (հիալուրոնիկ թթու)

Մեր կլինիկայում կիրառվում են պրոֆեսիոնալ և բարձր որակի նյութեր, ինչպիսիք են ՀԵՂՈՒԿ ԻՄՊԼԱՆՏՆԵՐԸ (ԱՄՆ), Restylane (Շվեդիա), Hyaluronica (Ֆրանսիա):

Վերը նշված ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐԸ կազմում են Հիալուրոնային թթուների ներարկումների ընտանիքը և պարունակում են SubCutis ենթամաշկային նյութեր՝  ծավալի և շրջագծի համար, Cutis՝ մաշկային նյութեր միջին և խորը կնճիռներն ու ծալելը հարթելու համար, ինչպես և Labium՝ շրթնային նյութեր շուրթերին ծավալ հաղորդելու և դրանց շրջագիծը շտկելու համար։

 

  • Առաջատար տեխնոլոգիաներ
  • Անվտանգություն և արդյունավետություն
  • Դյուրին մածուցիկ ներարկումներ
  • Լավագույն տեսանելի առաձգականություն

 

Labium-ը հայտնագործվել է այնպիսի նուրբ հատվածներում կիրառելու համար, ինչպիսիք են շուրթերը և լորձաթաղանթը: Այս հատվածները պահանջում են բարձր որակի հիալուրոնային թթվի ներարկումներ, որպեսզի ապահովվի շուրթերի շրջագծի շտկման և ծավալի մեծացման ամենաապահով և երկարատև արդյունքը: Ի համալրումն իր մածուցիկության` նյութի մեծ առաձգականությունը թույլ է տալիս հեշտությամբ ձև ստանալ ներարկումից հետո. փաստ, որը բնորոշում է նյութի ավելի երկարատև արդյունավետ լինելը:

 

Cutis

 

Cutis-ը միանվագ կատարվող ներարկային նյութ է, որը բաղկացած է ոչ կենդանական ծագման 25 մբ/մլ խտությամբ հիալուրոնային թթվից: Ի շնորհիվ իր կազմության և հատուկ կիրառման` Liquidimplant Cutis-ը հեշտ է ներարկվում մաշկի մեջ՝ ճակատի վրայի գծերը, քթի և բերանի շուրջ ծալքերը, ունքերի միջև գծերը և աչքերի շուրջ կնճիռները հարթելու համար:

 

Subcutis

 

SubCutis–ը մածուծիկ, միանվագ կիրառվող, ոչ կենդանական ծագման Հիուլորինային թթվի ընտանիքի գել է: Այս գելի ազդեցությունն ավելի երկարատև է և կիրառելի է բերանի ու քթի շուրջ ավելի խորը ծալքերի և բերանի խոռոչի հյուսվածքների հետ աշխատելու համար: Հարկ է նաև նշել, որ դեմքի շրջագծի և տարբեր հատվածների ծավալի մեծացման դեպքում ավելի լավ ու արդյունավետ բուժում ենք նկատում SubCutis հեղուկ իմպլանտները կիրառելիս` ի տարբերություն հիալուրոնային թթվի ընտանիքի այլ նյութերի:

Այտերի ծավալի մեծացում, կզակի ծավալի մեծացում, կզակի շրջագծում – արդյունավետությունը` մոտ 12ամիս, ներարկումը` ենթամաշկային:

 

Շուրթերի ծավալի մեծացումը կոսմետիկ վիրահատական կամ ոչ վիրահատական գործընթաց է, որի նպատակը ներարկումների միջոցով շուրթերին ավելի մեծ ծավալ հաղորդելը և տեսքը կատարելագործելն է:

Այս միջամտության արդյունքը ավելի մեծ ու լիքը շուրթերն են: Մեր օրերում շուրթերի ծավալի մեծացման ամենատարածված եղանակը ենթամաշկային ներարկումներն են: Ընդ որում` կարող եք ընտրել մեծ տեսականուց ամենահարմարը Ձեր շուրթերի մեջ և բերանի շուրջ ներարկումներ կատարելու համար:

 

Լիցքային ներարկումներ

 

Լիցքային ներարկումները կոսմետիկ միջամտության եղանակներ են, որոնք թույլ են տալիս հարթեցնել կնճիռները և պակաս նկատելի դարձնել մաշկի մեջ սեղմված սպիները, հատկապես՝ դեմքի հատվածում: Այս միջոցները օգտագործում ենք նաև շուրթերը հաստացնելու համար: Մաշկի տակ ներարկվելու դեպքում լիցքային նյութերը ուռացնում կամ բարձրացնում են այդ հատվածը: Ստացված արդյունքը պահպանվում է որոշակի ժամանակահատված: Գոյություն ունեն ներարկումային լիցքերի տարբեր տեսակներ՝ ներառյալ.

 

  • Հիալուրոնային թթու (Restylane, Juvederm, Captique). հիալուրոնային թթուն հեղուկը ուղղորդում է ներարկման հատված:
  • Բովինային կոլագեն (Zyplast, Zyderm). անհրաժեշտ է հնարավոր ալերգիան ստուգելու համար թեստ անցնել ներարկումից չորս շաբաթ առաջ:
  • Ձեր մարմնից վերցված ճարպային բջիջներ (autologous ճարպ)։
  • Արհեստական տրոհվող պոլիմերներ (Sculptra).
  • Կալցիումի հիդրաքսիլապատիտ (Radiesse).

 

Միկրոսկոպիկ պլաստիկ կաթիլներ և բովինային կոլագեն (Artefill)։ Պլաստիկ կաթիլները պատրաստված են պոլիից (մեթիլային մետակրիլատ) (PMMA): Կոլագենը ժամանակի ընթացքում ներծծվում է և հեռացվում օրգանիզմից, սակայն պլաստիկ բջիջները մաշկի տակ են մնում ընդմիշտ:

Որոշ բժիշկներ օգտագործում են այնպիսի միջոցներ, որոնք հաստատված չեն ԱՄՆ Սննդի և Դեղամիջոցների Վերահսկողության մարմնի կողմից: Ձեզ համար ճիշտ ընտրություն կատարելու համար ճշտեք ձեզ բուժող բժշկի հետ:

Որոշակի տեսակի լիցքեր կատարելու ժամանակ ձեր մաշկը նախ թմրեցվում է տեղային անզգայացման միջոցով: Այնուհետև կոսմետիկ վիրաբույժը կամ մաշկաբանը ասեղի միջոցով լիցքի հեղուկի ներարկում է կատարում մաշկի տակ: Այս գործընթացը տևում է մոտավորապես 15 րոպե: Որոշ լիցքերը կատարվում են կրկնակի կիրառմամբ` մի քանի շաբաթ տարբերությամբ

 

Ի՞նչ ակնկալել կիրառումից հետո

 

Եթե ախտանշանները վատանան ներարկումից 1-ից 3 օր անց, կապվեք Ձեր բժշկի հետ. հնարավոր է, որ ձեզ մոտ բարդացումներ կան։

 

Ինչո՞ւ է այն կատարվում

 

Լիցքային ներարկումները նշանակվում են դեմքի վրա թույլ սպիներով, կնճիռներով կամ փոսիկներով մաշկի դեպքում: Որոշ լիցքային նյութեր նաև կիրառվում են շուրթերին լիքություն/ուռածություն հաղորդելու նպատակով:

 

Որքանո՞վ է դա արդյունավետ

 

  • Կախված ներարկման հատվածից, լիցքից և ձեր օրգանիզմի կողմից դրա ընդունումից` հնարավոր է, որ ներարկումը մեկ կամ մի քանի անգամ կրկնելու կարիք լինի:
  • Տարբեր լիցքերի արդյունավետությունը պահպանվում է տարբեր ժամանակահատվածներ տևողությամբ: Ձեր օրգանիզմը դանդաղորեն ներծծում է լիցքանյութը, ինչի արդյունքում մաշկը վերականգնում է իր նորմալ տեսքը:
  • Հիուլարոնային թթու (Restylane, Juvederm, Captique). արդյունքը պահպանվում է 9-12 ամիս:
  • Ձեր մարմնից վերցված ճարպ (autologous fat). արդյունքը կարող է պահպանվել մի քանի ամսից մինչև տարիներ:
  • Արհեստական տրոհվող պոլիմերներ (Sculptra). արդյունավետ են մինչև երկու տարի տևողությամբ:
  • Calcium hydroxylapatite (Radiesse). The effect lasts about 12 months.
  • Կալցիումի հիդրոքսիլապատիտ (Radiesse). արդյունքը պահպանվում է մինչև 12 ամիս:1
  • Միկրոսկոպիկ պլաստիկ կաթիլներ և բովինային կոլագեն (Artefill). գրանցվում է առնվազն հինգ տարի արդյունավետրության պահպանում:
  • Ինչպես բոլոր մյուս կոսմետիկ միջամտությունների պարագայում, արդյունքները կարող են համապատասխանել կամ չհամապատասխանել ձեր ակնկալիքներին:

 

Ռիսկեր

 

  • Վարակներ. անհապաղ դիմեք ձեր բժշկին, եթե մաշկի վրա նկատեք նորագոյացած կարմրացումներ, այտուցվածություն կամ ցավեր առաջին օրվանից հետո: Հնարավոր է անմիջապես հակաբիոտիկներ ընդունելու կարիք ունենաք։
  • Արնահոսություն և կապտուկներ. լիցքային ներարկումից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց և դադարեցրեք ցանկացած տեսակի արյունը նոսրացնող դեղամիջոցներ ընդունել: Այս թվին են դասվում նաև ասպիրինը, որևէ այլ տեսակի ոչ ստերոիդային հակաբիոտիկ միջոցներ, կամ վիտամին E:
  • Ալերգիկ ռեեակցիա, այդ թվում` ցան, բծեր, այտուցներ, գրիպի ախնշաններին նման նշաններ:
  • Lumpy skin surface after treatment.
  • Լիցքային ներարկումից հետո լուրջ կամ կյանքի համար վտանգավոր բարդացումների դեպքերը՝ ներառյալ անաֆիլակտիկ շոկը, սեպսիսը, կուրությամբ սպառնացող արյան մակարդումը ցանցաթաղանթի զարկերակում, մաշկի թուլացումը (necrosis), և չորացում պահանջող թարախակալումը շատ հազվադեպ են գրանցվում:

 

Ինչի՞ մասին մտածել

 

Եթե ունեք հերպեսով վարակված հատվածներ կամ սովորական հերպեսային ցան, լիցքային ներարկումը կարող է հերպեսի բռնկման պատճառ դառնա:

My City Dentist MyCityDentist dental cosmetics cosmetic Dentistry Cosmetics Dental implantation Hollywood smile veneers Drafting surgery Pediatric dentistry Gum diseases Removing of dental plaque Orthodontic braces implants Armenia Yerevan Suren Kolaji Abrahami Մայ Սիթի Դենթիստ ՄայՍիթիԴենթիստ Ատամնաբուժական կոսմետոլոգիական ատամնաբուժություն կոսմետոլոգիա Իմպլանտացիա Հոլիվուդյան ժպիտ երեսպատում վինիրներ Փոխպատվաստում Մանկական ստոմատոլոգիա Լնդերի հիվանդություն Ատամնափառի հեռացում Օրթոդոնտիկա բրեկետներ Երևան Հայաստան Май Сити Дентист МайСитиДентист Косметология Стоматология Стоматологический косметологический Зубная имплантация Голливудская улыбка виниры Трансплантология Детская стоматология Болезни десен Удаление зубного налета Ортодонтия брекеты
Գրանցվել անվճար խորհրդատվություն