Ատամնաբուժություն

Ատամնաբուժական իմպլանտացիայի

Ինչու՞ ընտրել My City Dentist ատամնաբուժական իմպլանտացիայի համար

 

  •  Մենք ունենք բավականաչափ փորձ:
  •  Մենք օգտագործում ենք բարձրորակ ատամնաբուժական իմպլանտներ `ժամանակակից վիրաբուժական մեթոդներով և սարքավորումներով:
  •  Կարճ ժամանակում դուք կունենաք ցավազուրկ և հեշտ վիրահատություն:
  • Որակը գներից բարձր է։

 

Ի՞նչ են ատամնային իմպլանտները

 

Ատամնայի իմպլանտները տեղադրվում են ատամների արմատների փոխարեն։ Իմպլանտները ամուր հենք են հանդիսանում ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ատամների համար, որոնք տեղադրվում են Ձեր բնական ատամներին համապատասխան։

 

Ատամնային իմպլանտների առավելությունները

 

Ատամնային իմպլանտների բազմաթիվ առավելություններից ընդգծենք ամենակարևորները.

  • Ավելի գեղեցիկ արտաքին տեսք. Ատամնային իմպլանտները թե՛ տեսքով, և թե՛զգացողություններով նույնն են, ինչ Ձեր բնական ատամները։ Եվ ժամանակի ընթացքում դրանք միաձուլվում են ոսկորին և դառնում մշտական։
  • Բարելավված խոսք. Ոչ ամուր պրոթեզի դեպքում կարող են անհարմարություններ առաջանալ խոսելիս, ինչը հանգեցնում է խոսքի լղոզվածությանը կամ անհստակությանը։
  • Հարմարավետություն:. Քանի որ նրանք դառնում են Ձեր մասնիկը, դրանք բացառում են շարժական պրոթեզների պատճառած անհարմարավետությունները։
  • Ուտելու գործընթացի հեշտացում:. Սահող ատամնայի պրոտեզները դժվարեցնում են ծամելը։ Ատամնային իմպլանտները գործում են սեփական ատամների նման՝ Ձեզ հնարավորություն ընձեռելով վստահությամբ և առանց որևէ ցավի ճաշակել Ձեր սիրելի կերակուրները։
  • Ինքնագնահատականի բարձրացում:. DԱտամնային իմպլանտները Ձեզ կվերադարձնեն Ձեր ժպիտը և կստիպեն ավելի ինքնավստահ զգալ։
  • Բարելավում են Ձեր բերանի խոռոչի առողջությունը:. Ի տարբերություն ատամների վրա հենված կամուրջի՝ ատամնային իմպլանտը չի ենթադրում այլ ատամների հեռացում։ Եվ քանի որ հարակից ատամները չեն հեռացվում իմպլանտը պահելու նպատակով, Ձեր բնական ատամների մեծ մասը մնում է գործընթացից դուրս, դրանց հետ փոփոխություններ տեղի չեն ունենում, ինչը ապահովում է ավելի երկարաժամկետ առողջություն բերանի խոռոչում։ Բերանի խոռոչի հիգիենան բարելավվում է նաև ի շնորհիվ այն հանգամանքի, որ առանձին իմպլանտները ավելի հասանելի են դարձնում ատամների միջև տարածքի մաքրումը։
  • Դիմացկունություն:. Իմպլանտները շատ դիմացկուն են և Ձեզ կծառայեն երկար տարիներ շարունակ։ Լավ խնամքի դեպքում շատ իմպլանտներ ծառայում են ողջ կյանքի ընթացքում։
  • Հարմարավետություն։ Շարժական ատամնային պրոթեզի անվանումն անգամ մատնացույց է անում այն հանգամանքը, որ դրանք շարժական են։ Այս անհարմարվետություններից ամբողջությամբ զերծ են պահում ատամնային իմպլանտները, որոնք իրենց տեղում պահելու համար անգամ զանազան սոսինձների կարիք չի լինի։

 

Որքանո՞վ են հաջողված ատամնային իմպլանտները

 

Իհարկե, ատամնային իմպլանտների տեղադրման հաջողության ցուցանիշը խիստ տատանվում է, կախված բազում հանգամանքներից, այդ թվում՝ ծնոտի որ հատվածում է այն տեղադրված, սակայն դեպքերի 98 տոկոսում տեղադրումը հաջողված է: Իսկ համապատասխան խնամքի դեպքում, իմպլանտները կծառայեն ողջ կյանքի ընթացքում:

 

Արդյո՞ք ատամնային իմպլանտները հարմար են բոլորի համար

 

Սովորաբար յուրաքանչյուր ոք, ով կարող է ենթարկվել ատամի հեռացման վիրահատական միջամտությանը, կարող է կատարել ատամի իմպլանտավորում: Անհրաժեշտ է, որ այցելուն ունենա առողջ լնդեր և բավարար ոսկոր՝ իմպլանտը պահելու համար: Բացի այդ, նրանք պետք է պատրաստ լինեն ապահովել բերանի խոռոչի պատշաճ հիգիենա և պարբերական հաճախումներ իրենց ատամնաբույժին: Շատ ծխող մարկանց, անվերահսկելի խրոնիկական խանգարումներից տառապող մարդկանց, ինչպես նաև գլխի կամ վզի հատվածում ալիքային թերապիա ընդունած մարդկանց վիճակն ունի առանձնահատուկ ուշադրության կարիք: Եթե Դուք ցանկանում եք իմպլանտներ տեղադրել, նախ խորհրդակցեք Ձեր ատամնաբույժի հետ և ճշտեք, դե որքանով են դրանք հարմար Ձեզ համար:

 

Արդյո՞ք ապահովագրությունը հոգում է ատամնային իմպլանտների ծախսերը

 

Առհասարակ, ընդհանուր ապահովագրությունը չի հոգում ատամնային իմպլանտների ծախսերը մեր օրերում: Հնարավոր է, սակայն, սա իրականացնել՝ կախված ապահովագրության տեսակից և/կամ ատամի կորստյան պատճառից: Ձեր անհատական բուժման և ապահովագրության շրջանակներում դրա դիտարկման հարցերն անհրաժեշտ է քննարկել Ձեր ատամնաբույժի և ապահովագրական գործակալի հետ:

 

Ի՞նչ է ենթադրում ատամնային իմպլանտ տեղադրելը

 

Ատամնային իմպլանտավորման իրականացման գործընթացում առաջին քայլը անհատական բուժման պլանի կազմումն է: Այն համապատասխանում է Ձեր առանձնահատուկ կարիքներին և իրականացվում է մասնագետների թիմի կողմից, ովքեր հատուկ վերապատրաստվել են և ունեն համապատասխան փորձ բերանի խոռոչի վիրահատություների և վերականգնողական ատամնաբուժության ոլորտում: Նրանց աշխատանքն ուղղված է Ձեզ համար ընտրված իմպլանտի տեղադրման լավագույն տարբերակին համապատասխան խնամքի մշակմանը: Այնուհետև, բացակայող ատամի հատվածում ոսկրային փոսիկում տեղադրվում է ատամի արմատի իմպլանտը, որը տիտանից պատրաստված փոքրիկ հենակ է: Երբ ծնոտի ոսկորը լավանում է, այն սերտաճում է տեղադրված մետաղյա հենակի շուրջը՝ այս կերպ այն ծնոտի ամուր ամրացնելով: Վերականգնման փուլը կարող է տևել վեցից տասներկու շաբաթ: Երբ իմպլանտը սերտաճում է ծնոտի ոսկորին, փոքրիկ տարանցիկ հենակ է անցկացվում՝ ատամն ամուր պահելու համար: Նոր ատամը կամ ատամները պատրաստելու համար ատամնաբույժը ուսումնասիրում է Ձեր ատամների դասավորությունը, պատրաստում է Ձեր կծվացքի մոդելը , որը ներառում է Ձեր բոլոր ատամները, դրանց առանձնահատկությունները, դասավորվածությունը: Նոր ատամը կամ ատամները հիմնված են այս մոդելի վրա: Այնուհետև հենակին ամրացվում է պսակը՝ փոխարինող ատամը: Մեկ կամ մի քանի առանձին պսակների փոխարեն որոշ այցելուներ նախընտրում են շարժական պրոթեզներ պահող միավորումներ: Ձեր ատամնաբույժը նաև կհամապատասխանեցնի նոր տեղադրված ատամի գույնը Ձեր բնական ատամնաշարի գույնին: Եվ քանի որ իմպլանտը ամրանում է ոսկորին, նոր տեղադրված ատամը ունի բնական ատամի տեսք, զգացողություն և ծառայում է որպես այդպիսին:

My City Dentist MyCityDentist dental cosmetics cosmetic Dentistry Cosmetics Dental implantation Hollywood smile veneers Drafting surgery Pediatric dentistry Gum diseases Removing of dental plaque Orthodontic braces implants Armenia Yerevan Suren Kolaji Abrahami Մայ Սիթի Դենթիստ ՄայՍիթիԴենթիստ Ատամնաբուժական կոսմետոլոգիական ատամնաբուժություն կոսմետոլոգիա Իմպլանտացիա Հոլիվուդյան ժպիտ երեսպատում վինիրներ Փոխպատվաստում Մանկական ստոմատոլոգիա Լնդերի հիվանդություն Ատամնափառի հեռացում Օրթոդոնտիկա բրեկետներ Երևան Հայաստան Май Сити Дентист МайСитиДентист Косметология Стоматология Стоматологический косметологический Зубная имплантация Голливудская улыбка виниры Трансплантология Детская стоматология Болезни десен Удаление зубного налета Ортодонтия брекеты
Գրանցվել անվճար խորհրդատվություն